Պուերտո Այակուչո
Բնակավայր | ||
---|---|---|
Պուերտո Այակուչո | ||
Երկիր | Վենեսուելա | |
Համայնք | Municipio Autónomo Atures? | |
Հիմնադրված է | 1924 թ. | |
Մակերես | 727,85 կմ² | |
ԲԾՄ | 110 մետր | |
Բնակչություն | 130 000 մարդ (2024)[1] | |
Հեռախոսային կոդ | 0521 | |
Փոստային դասիչ | 7101 | |
| ||
Պուերտո Այակուչո (իսպ.՝ Puerto Ayacucho), քաղաք Վենեսուելայում՝ այդ երկրի մայրաքաղաք Կարակասից մոտավորապես 550 կիլոմետր դեպի հարավ։ Ամազոնաս նահանգի և Ատուրես համայնքի վարչական կենտրոնն է[2]։ Ընկած է Ամազոնի ամենամեծ վտակի՝ Օրինոկո գետի աջ ափին՝ կոլումբիական Կասուարիտո քաղաքի դիմաց. ունի գետային նավահանգիստ, օդանավակայան։ 20-րդ դարի 70-ական թվականներին շահագործման է հանձնվել Կաիկարա դել Օրինոկո տանող ավտոմայրուղին[3]։ Շրջակայքում կան արևադարձային անտառներ, որտեղ աճում են նաև կաուչուկի ծառ, բալատա։ Մերձակայքում գտնվող գեղատեսիլ Տեպուի լեռները, Յուտախե ջրվեժը, Կասիկիարե գետը, քաղաքում գործող թանգարանը, որն ուշագրավ ցուցանմուշներ ունի տեղաբնիկների պատմության, մշակույթի, կենցաղի մասին[4], զբոսաշրջային գրավչություն են հաղորդում Պուերտո Այակուչոյին։
Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 104.294[5]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1924 թվականին, դրանից հարյուր տարի առաջ տեղի ունեցած Այակուչոյի ճակատամարտի պատվին կոչվել Պորտու Այակուչո։ 1928 թվականին հռչակվել է Ամազոնաս նահանգի մայր քաղաք։ 1954 թվականին այստեղ օծվել է սրբասուրբ Աստվածամոր տաճարը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Redoma El Indio, Puerto Ayacucho, estado Amazonas. Venezuela 02
-
Escalada en el monumento Piedra de la Tortuga
-
Hotel Gran Amazonas. Puerto Ayacucho, estado Amazonas. Venezuela
-
Tobogán de la selva
-
Centro cultural Amazonas-galeria de arte, Puerto Ayacucho, Amazonas, Venezuela
-
Edificio de la alcaldía de Puerto Ayacucho
-
Estadio Antonio José de Sucre
-
Gobernación de Edo. Amazonas
-
Mercado indígena
-
Plaza Bolívar de Puerto Ayacucho
-
Avenida Orinoco
-
Vista del centro de pto.ayacucho desde un edificio comercial-venezuela
-
Vista del hotel cosmopolita en el centro de pto.ayacucho-venezuela
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուերտո Այակուչոյին բնորոշ է արևադարձային խոնավ կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Am). կարճատև չորային տարեշրջանը ընկած է դեկտեմբեր-մարտ միջակայքում։ Ամենաշոգ ամիսը մարտն է՝ օդի 29.4 °C (84.9 °F) միջին ջերմաստիճանով, համեմատաբար սառն ամիսը՝ հուլիսը՝ 26.3 °С (79.3 °F) միջին ջերմաստիճանով[6]։
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռեկորդային բարձր °C (°F) | 38.8 (101.8) |
39.6 (103.3) |
40.2 (104.4) |
39.0 (102.2) |
38.6 (101.5) |
35.2 (95.4) |
35.0 (95) |
35.8 (96.4) |
36.4 (97.5) |
37.6 (99.7) |
36.8 (98.2) |
37.4 (99.3) |
40.2 (104.4) |
Միջին բարձր °C (°F) | 34.4 (93.9) |
35.4 (95.7) |
35.5 (95.9) |
33.5 (92.3) |
31.5 (88.7) |
30.4 (86.7) |
30.3 (86.5) |
31.0 (87.8) |
31.9 (89.4) |
32.7 (90.9) |
33.2 (91.8) |
33.5 (92.3) |
32.8 (91) |
Միջին օրական °C (°F) | 28.6 (83.5) |
29.3 (84.7) |
29.6 (85.3) |
28.6 (83.5) |
27.3 (81.1) |
26.5 (79.7) |
26.3 (79.3) |
26.7 (80.1) |
27.2 (81) |
27.7 (81.9) |
28.0 (82.4) |
28.1 (82.6) |
27.8 (82) |
Միջին ցածր °C (°F) | 22.7 (72.9) |
23.2 (73.8) |
23.7 (74.7) |
23.6 (74.5) |
23.1 (73.6) |
22.6 (72.7) |
22.3 (72.1) |
22.4 (72.3) |
22.5 (72.5) |
22.7 (72.9) |
22.8 (73) |
22.7 (72.9) |
22.9 (73.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 17.8 (64) |
18.4 (65.1) |
18.3 (64.9) |
19.7 (67.5) |
17.2 (63) |
19.3 (66.7) |
18.1 (64.6) |
18.3 (64.9) |
18.3 (64.9) |
19.3 (66.7) |
19.9 (67.8) |
17.5 (63.5) |
17.2 (63) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 31 (1.22) |
36 (1.42) |
74 (2.91) |
163 (6.42) |
311 (12.24) |
408 (16.06) |
398 (15.67) |
298 (11.73) |
198 (7.8) |
183 (7.2) |
127 (5) |
42 (1.65) |
2269 (89,33) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 2.8 | 2.9 | 5.1 | 11.3 | 18.2 | 22.3 | 22.4 | 19.5 | 14.8 | 13.9 | 9.4 | 5.0 | 147.6 |
% խոնավություն | 72.4 | 70.3 | 72.3 | 72.8 | 74.3 | 75.8 | 74.5 | 72.1 | 71.3 | 73.4 | 72.8 | 72.8 | 72.9 |
Միջին ամսական արևային ժամ | 275.9 | 252.0 | 248.0 | 177.0 | 151.9 | 129.0 | 145.7 | 155.0 | 168.0 | 201.5 | 222.0 | 260.4 | 2386,4 |
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[7][8] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (extremes, precipitation, and sun)[9] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Instituto Nacional de Estadística — 1871.
- ↑ citar web|url=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|data=|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|acessodata=|arquivourl=https://web.archive.org/web/20150924085357/http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Carquivodata=2015-09-24%7Curlmorta=yes
- ↑ Britannica Dostupné online
- ↑ EcuRed Dostupné online
- ↑ Puerto Ayacucho - Frendy.de
- ↑ Клімат Пуерто-Аякучо
- ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Puerto Ayacucho Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նահանգային վարչակազմի կայքէջը
- Պուերտո Այակուչոյի քաղաքապետարանի կայքէջը(չաշխատող հղում) http://atures-amazonas.gob.ve/(չաշխատող հղում)
- VenezuelaTuya: Puerto Ayacucho
- [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Այակուչո» հոդվածին։ |
|